Статьи : Родная речь

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԻՆԸ ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ, ԿԱՐՃ ՈՒ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐ

Հայաստան... Չկա այսպիսի մի երկրորդ երկիր¸ որի մասին այնքան հուզիչ ու նվիրական երգեր հյուսվեին¸ ինչպես այս արևաշող¸ քարակոփ¸ հնամյա¸ բիբլիական երկիրը Հայոց ­ Ուրարտու­Այրարատը¸ Վան­Բիայնան¸ Նաիրի­Հայասան։  Օգոստոսի 10­ին նշվեց Հայկի՝ Բելի դեմ մղած ճակատամարտի 4502­ամյակը¸ իսկ մենք կայինք նաև դրանից առաջ։ Այս երկրի անօրինակ ճակատագիրը¸ նրա հարուցած հզոր առասպելական սերը կաշկանդել է իր պոետ որդիներին¸ նրանց հանճարը կտրել համամարդկային բարձր ոլորտներից¸ ստորաբերել Արարատի վշտին։

ԻՆՔՆԱԿԵՐՏՄԱՆ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆ

курсы армянского языка

Արդեն չորս տարի է, ինչ հայոց լեզուն հնչում է Կուբանի Պետական համալսարանում, հնչում է վախվորած, ինչ որ տեղ դեռևս պարզունակ, անվստահ, բայց բազմաձայն ու ցանկալի։

УРОК 7 ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ

Եկ վառենք ու վառվենք հայերեն։

воскресная школа в КраснодареԱվարտվեց ուսումնական տարին, հետևում մնացին ավարտական, միասնական, փոխադրական և այլ կարգի բոլոր քննությունները։ Պատանիներն ու երեխաները կարող են հանգստանալ և վայելել իրենց հրաշալի տարիքի պահանջած բոլոր զվարճալիքները, իսկ ծնողները մի փոքր շունչ քաշել ուսումնական հոգսերից ու վազվզուքից։

УРОК 6 ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

Նվիրումի լույսը

Կան մարդիկ, որոնք իրենց կյանքը կառուցում են հանգիստ ու խաղաղ քայլելով արդեն բացված արահետներով։ Կան այնպիսի մարդիկ, որոնց համար նեղ ու անհարմար է ցանկացած տրորված արահետ, նրանց ձգում են նոր, անծանոթ ուղիները։ Նրանք պահանջ ունեն պայքարի ու կայացման, նրանք իրենցով լցնում են զգալի դատարկություններ՝ մնալով աննկատ ու համեստ։ Դարավոր փորձ է կուտակված սփյուռքահայերի հայեցի դաստիարակության և հայոց լեզու ուսուցանելու բնագավառում։ Բայց այս կարգի նվիրյալները իրենց շնորհներով ընդարձակում և զարդարում են արդեն հերկված ճանապարհը։

 

ՀԱՅՈՒՀԻն

Մայիսի մեր հիշարժան հաղթանակների ամիսն է. հերոսաբույր Ավարայր և անկրկնելի Սարդարապատ¸ Մեծ Հայրենականի հուսաբեր ավարտ ու վերջապես Արցախյան հերոսամարտի բարձրագագաթ Շուշի…

“Հայուհին” խորագրի հհերոսուհին այս անգամ բանաստեղծ¸ բանահավաք¸ արվեստաբան Արշալույս Սարգսյանն է¸ որը տպագրության է պատրաստում Շուշի անառիկ բերդաքաղաքը ներկայացնող պատմա-փաստագրական մենագրությունը և երգեր է ձոնում հերոսական քաղաքին ու նրա զավակներին։

Ծաղկազարդ

Ժամանակակից սերունդները քիչ թե շատ տեղեկություններ ունեն Զատիկի եկեղեցական և ժողովրդական տոնի մասին և աշխատում են հավատարիմ մնալ տատիկներից փոխանցված ավանդույթներին։

Կարևորը ոգին է

Արդեն քսան տարի է¸ ինչ տիկին Գալինա Սարգսյանի բարի¸ մաքրամաքուր ժպիտը ջերմացնում է Պաշկովկայի հայկական համայնքի բոլոր անդամների հայրենակարոտ սրտերը։ Ուսուցչությունն ու հայ մշակույթին նվիրվածությունը նա ժառանգել է իր ծնողներից։ Ավարտելով Երևանի մանկավարժական համալսարանը¸ խոստումնալից օրիորդը, անսալով դասախոսների խորհուրդը, չմնաց մայրաքաղաքում՝ նվիրվելու գիտության։ Նրան ավելի շատ ձգում էր հայրենի Արցախ աշխարհի գյուղական պարզ¸ անդավ¸բուրավետ աշխարհը։ Մի քանի տարի հետո Գալինան արդեն ճանաչված¸ գնահատված ուսուցչուհի էր¸ ոչ միայն իր շրջանում¸ այլև ամբողջ Արցախում։ Նրա մանկավարժական նորարարությունները արժանանում էին ամենափորձառու մանկավարժների հիացմունքին¸ գողտրիկ բանաստեղծությունները տպագրվում մարզային հանդեսներում։ Հազար ու մի ուղիներ է ակնարկում կյանքը յուրաքանչյուր երիտասարդի¸ ափսոս, որ նրանցից մեկով է միայն հնարավոր առաջանալ։

УРОК 2 ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Մխիթար Սեբաստացի - 335

Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս. Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահածհայկական մի հոգևոր կենտրոն՝  ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն մեր մշակույթիպատմության մեջ հայտնի է համաշխարհային չափանիշներով ստեղծված բազմաբնագավառհայագիտական վաստակով, հասարակական ու հոգևոր կյանքի մեծարժեքուսումնասիրություններով, բնական գիտությունների, փիլիսոփայական, գեղարվեստականգրականության ժառանգությամբ։ Հայրենի ժողովրդի լուսավորության և առհասարակմշակութային զարգացման գործին մատուցած անհուն ծառայություններով այդ ուխտըներկայանում է որպես ամբողջ մի ակադեմիա, գիտության ու մշակույթի հրաշալի կաճառ, որ մեծ պատիվ է բերում իր ծնող ազգ

УРОК 1 ԴԱՍ ԱՌԱՋԻՆ